top of page

Պարագվայում երաժշտական փառատոնի ժամանակ հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Nov 20, 2022
1 min read

Պարագվայի Սան Բեռնանդինո քաղաքում տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ 2 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել. հաղորդել է ABC Color թերթը։


Նախնական տվյալներով՝ կրակողների թիրախը եղել է մահացածներից մեկը։ Փառատոնի մնացած մասնակիցները տուժել են պատահաբար։


Վարկածներից մեկի համաձայն՝ տեղի ունեցածը թմրավաճառների խմբերի միջև բախումն է եղել։


Երկրորդ զոհն է մոդել Քրիստինա Արանդան։


Ոստիկանությունը դեռևս որևէ մեկին չի ձերբակալել։

1/3638
bottom of page