Նոր մանրամասներ Կարմիր Շուկայում հնչած կրակոցներից
Nov 20, 2022
1 min read

Ադրբեջանցիները այսօր կրկին կրակել են Արցախի Հանրապետությունում, այն լսելի է եղել Կարմիր Շուկայի ուղղությամբ։ MediaHub-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։
«Կրակոցները լսվել են մոտ հինգ րոպե։ Կրակոցի ձայները թեթև լսվել են, Թաղավարդի կողմից, սակայն Կարմիր շուկայում լսվել են կրակոցի ձայներ, իսկ ներկա դրությամբ, կարծես թե դադարել են»,-ասաց Աթայանը՝ հավելելով, որ այնտեղ հաճախ են լսվում կրակոցներ, գիշերային ժամերին»։
Նրա խոսքով՝ մոտ հինգ րոպե է տևել կրակոցները, սակայն թե զինատեսակից էին կրակում, չեմ կարող ասել։




















