top of page

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ

Nov 20, 2022
1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Մելքումյանին ԱՄՆ գործուղելու մասին որոշում է ստորագրել։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին 2022 թվականի հունվարի 4-8-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լաս Վեգաս)` «CES 2022» սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Նարեկ Մելքումյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լաս Վեգաս) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ։

 
 
1/3638
bottom of page