Լևոն Տեր-Պետրոսյանը և ՌԴ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 20-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով:




















