top of page

Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կուտակումներ կա՞ն. «168.am»

Nov 20, 2022
1 min read


168.am-ի տեղեկություններով, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում ադրբեջանական զինուժի որոշակի կուտակումներ են նկատվել՝ Բերքաբերի, Բաղանիսի, Բերդի ուղղությամբ: Նշենք, որ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։


 
 
bottom of page