top of page

Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կստեղծվի երկու առանձին պալատ

Nov 20, 2022
1 min read


Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ:

Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 2 դեմ, 30 ձեռնպահ ձայներով:

 
 
1/3638
bottom of page