top of page

Կառավարության որոշմամբ մեկ երիտասարդ կազատվի պարտադիր զինծառայությունից

Nov 20, 2022
1 min read


Պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Խաչատրյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։ Կառավարությունն այս նախագծին հավանություն կտա այսօրվա նիստում։

Ալեքսանդր Խաչատրյանը ներկայումս աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ Գիտական գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ հետազոտություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, մասնավորապես Չինաստանում։ Հեղինակել է 8 գիտական հոդված, մասնակցել մի շարք միջազգային գիտաժողովների։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ալեքսանդր Խաչատրյանին շարունակել մասնագիտական և հետազոտական գործունեությունը և գիտության մեջ իր ներդրումն ունենալ։

 
 
1/3638
bottom of page