Ջերմուկ-Իշխանասար հատվածում ծանր մարտեր են ընթանում․ Wargonzo
Nov 20, 2022
1 min read

Ծանր մարտեր են ընթանում Ջերմուկ-Իշխանասար հատվածում: Այս մասին հայտնում են Wargonzo-ի աղբյուրները Սյունիքից: Ադրբեջանի ԶՈւ տեխնիկայից գործի են դրվել զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ: Այս հարձակումն ակնհայտորեն նախապես պլանավորված էր, առաջխաղացման փորձերն իրականացվում են լավ կազմակերպված ականանետային կրակոցներով:
Հետախուզությունը ենթադրում է, որ Ադրբեջանի ԶՈւ-երն իրենց առաջ խնդիր են դրել դուրս գալ Երևան-Գորիս մայրուղի: Հաջողության պարագայում հաղորդակցման ուղիներից կտրված կլինեն Արցախում ՌԴ խաղաղապահ կայազորն ու Տեղ և Մեղրի շրջաններում տեղակայված սահմանապահները:




















