top of page

Ռազմական գործողությունները տեղի են ունենում Սիսիանի հատվածում

Nov 20, 2022
1 min read


MediaHub.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանական ուժերը հարձակման են անցել Սյունիքի մարզի Սիսիանի հատվածի Ծիծեռնաքարի ուղղությամբ։ Այս պահին ինտենսիվ գործողություններ են տեղի ունենում։


MediaHub.am-ի հետ զրույցում Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնեց, որ Գորիսի հատվածում այս պահին ամեն ինչ հանգիստ է, որևէ գործողություն տեղի չի ունենում։


Ավելի վաղ հայտնել ենք, որ 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։


Արմինե Նավոյան

 
 
1/3638
bottom of page