Իրականացվել է մարտական հերթափոխ
Nov 20, 2022
1 min read

N զորամասում նոյեմբերի 11-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը:
Մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հրահանգավորում է տրվել:




















