Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ այրվել է տան տանիքը
Nov 20, 2022
1 min read

Հունվարի 6-ին՝ ժամը 03։09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։27-ին, մարվել՝ 04։06-ին։ Այրվել են Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ)։




















