top of page

Տևական դադարից հետո Մարտունու շրջանում հայտնաբերվել է ևս մեկ դի

Nov 20, 2022
1 min read

ԱՀ պաշտպանության նախարարությունը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ դի։ Այդ մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։


Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ:


ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 դի:

1/3638
bottom of page