«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Nov 20, 2022
1 min read

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավոր ազատ կարձակվի:
Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:
Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ:
Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն:
Հայաստան դաշինք
09.12.2021




















