top of page

Համաձայնագրի ստորագրման և սահմանադրական փոփոխությունների շրջափուլ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է

«Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-ՌուսաստանԱդրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ:


Օրեր առաջ կառավարությունում սահմանադրական փոփոխություններով զբաղվող խումբը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի աշխատանքային փաթեթ, որտեղ նշված են եղել Սահմանադրության փոփոխությունների առանցքային դրույթները։


Հանրային լայն քննարկում կսկսվի այն բանից հետո, երբ գործող իշխանությունները կստորագրեն վերը նշված համաձայնագիրը, ինչը ենթադրելու է Արցախի հարցի կարգավորման նոր փուլ։ Այնուհետ, ներքին հուզումները քաղաքական հուն տեղափոխելու նպատակով առաջ կբերվի սահմանադրական փոփոխությունների հարցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսում է անցում նախագահական կառավարման:

Այսինքն, առաջիկայում սպասվում է նաև ՀՀ նախագահի ընտրություն, ինչի մասին մենք տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ՀՀ-ն նորից անցնի նախագահական կառավարման համակարգի:


Կարծիք կա, որ հենց Սարգսյանն էլ արել է առաջին «սլիվը» ՀՀ պետական կառավարման համակարգում փոփոխության որոշման վերաբերյալ»։


Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

bottom of page