top of page

Թշնամին Գեղամասարի հետ շփման գծում ծանր զինտեխնիկա է կուտակել․ Հակոբ Ավետյան

Nov 20, 2022
1 min read


Թշնամին ծանր զինտեխնիկա է կուտակել Հայաստանի հետ սահմանին՝ Վարդենիսի և Գեղամասարի հատվածում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


Ավետյանի խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։


«Չեմ կարող ասել, թե ինչ գործողությունների է պատրաստվում թշնամին, բայց մենք ամեն վայրկյան պատրաստ ենք դիմակայել նրան»,- ասաց Ավետյանը։


Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին տեղային ծանր մարտեր են ընթանում Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։ Հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի։


Արմինե Նավոյան

 
 
1/3638
bottom of page