top of page

Ինչ են քննարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանը

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:


«Նորին Սրբությունը, դեսպանին մաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում, գոհունակությամբ նշեց, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր շնորհավորանքները փոխանցեց Գերմանիայի ժողովրդին նոր վարչապետի ընտրության կապակցությամբ։


Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին պատերազմի և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։


Դեսպան Ռիխտերը, իր հերթին, վստահեցրել է Հայոց Հովվապետին, որ կանի հնարավորը երկու երկրի առկա բարեկամական հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար։ Խոսելով Գերմանիայի հասարակական կյանքում հայ համայնքի ու եկեղեցու ներգրավվածության մասին՝ դեսպանն ընդգծել է, որ այն ևս իր նպաստն է բերում երկու երկրի փոխգործակցության զորացման գործում։


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր, պատմշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային տարբեր ատյանների կողմից տարվող աշխատանքներին»։

 
 
1/3638
bottom of page