top of page

Հավերժ պահանջված, ամեն ինչից տեղյակ մարդիկ՝ վարսավիրները․ ՖՈՏՈՇԱՐՔ

Nov 20, 2022
1 min read

Նրանք ամեն ինչ գիտեն բոլորի մասին․ շրջապատը լայն է, հաճախորդները՝ բազմազան ու բազմաթիվ, մասնագիտությունը՝ հազարամյակների ընթացքում միշտ արդի, կատարելագործվող, նրանց կոչում են վարսավիրներ։ Վարսահարդարներին իրենց գրվածքներում հիշատակում են հույն գրողներ Հոմերոսն ու Արիստոֆանեսը։ Վարսավիրի մասին առակ կա Աստվածաշնչում։ Աֆրիկայի մի շարք ժողովուրդների մշակույթներում էլ հավատամք կա, թե մարդու հոգին տեղակայված է մազերի մեջ։ Դեռ դարերի խորքից վարսահարդարները բարձր պատվի էին արժանանում։


Այսօր էլ այդպես է՝ սափրիչից, «դալլաքներից» մինչև ժամանակակից ոճաբան․ փոխվում են տերմինները, բայց ոչ՝ էությունը։ MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը մայրաքաղաքի վարսավիրանոցներից մեկում լուսանկարներով պատկերել է աշխարհի ամենահին և հավերժ անհրաժեշտ մասնագիտություններից մեկը, որի դեպքում արհեստն ու արվեստը միաձուլված են։
























 
 
bottom of page