top of page

Երևանում թալանել են «Արարատբանկ»-ի իրավաբանական վարչության բաժնի պետի տունը

Nov 20, 2022
1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։


Նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով։


Այդ օրը, կեսօրին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Ա-ն հայտնել է Մալաթիայի ոստիկանություն, որ 1 օր առաջ անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան դուռը, մտել ներս և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։


Իրավապահներին Դավիթ Ա-ն ասել է, որ ինքն աշխատում է «Արարատբանկ» ՓԲԸ-ում՝ իրավաբանական վարչությունում՝ բաժնի պետ։


1/3635
bottom of page