top of page

Ճանապարհը հարթ ու սահուն չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ փոխվարչապետերի եռակողմ խմբի աշխատանքների մասին

Nov 20, 2022
1 min read


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները պարերական բնույթ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:


«Համանախագահող երկրներն ու դրանց ներկայացուցիչները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ ու այս ճանապարհը հարթ, սահուն և հեշտ չէ: Այս պահին կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքները շարունակվում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերը շահագրգռված են, որ հարցը լուծվի ու գնան երկուստեք ընդունելի տարբերակների»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:


Լրագրողների այն դիտարկմանը, թե որ հարցն է փոխադարձաբար մերժելի, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աշխատանքային խումբը կոմունիկացիաների վերաբացման գործառույթների շրջանակում է գործում և քննարկվող հարցերը տվյալ ոլորտին են վերաբերում: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կողմ փորձում է առավել արդյունավետ և առավել շահեկան դուրս գալ քննարկումների արդյունքում: Նա հավելեց, որ հենց այդ քննարկումների արդյունքում պետք է ի հայտ գան այդ ընդհանրական կետերը, որոնց շուրջ կկառուցվի փոխհամաձայնեցված վերջնական տարբերակը:

 
 
1/3638
bottom of page