top of page

«Վեոլիա Ջուր»-ը դատի է տվել Հրազդանի համայնքապետարանին

Nov 20, 2022
1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հրազդանի համայնքապետարանի: Ընկերությունը 9 մլն. դրամ է պահանջում համայնքապետարանից: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը, ով բազմաթիվ լիազորություններ ունի համայնքապետարանում, Past.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք չեն ընդունում «Վեոլիա Ջուր» ընկերության պահանջը. «Չշահագործվող շատրվանների հետ կապված խնդիր է, իրենց պնդմամբ գիծ ա եղել, որտեղ, որ ջրաչափ չկա: Հաշվարկ են արել, եթե չեմ սխալվում՝ 9 մլն. դրամի պահանջ են ներկայացրել, որը որ մենք չենք ընդունում, եւ գործը այժմ դատարանում է»: Հարցին, թե ինչպե՞ս են որոշել գումարի չափը, Դանիելյանը պատասխանեց. «Իրենք ինչ-որ բանաձեւ ունեն, որը հաստատվել է հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովի կողմից, բայց մենք, միանշանակ, այդ պարտքը չենք ընդունում»:


Հիշեցնենք, որ 2008թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ որոշվեց Հրազդան քաղաքում կառուցել «Բարության» պուրակ: 6 տարի անց պուրակը կառուցվեց, հսկայական գումար ծախսվեց։ Պուրակի մեջտեղում վեր խոյացավ «Խաչ-մատուռ» հուշարձանը: Սակայն մի քանի տարի հետո պարզվեց, որ «Բարության» պուրակը կառուցվել է անորակ սալիկներով, որոնք դրանից հետո 2 անգամ փոխվել են: Վթարված էր նաեւ շատրվանների հատվածը, որն ամռան ամիսներին չի գործում, սակայն ջրագծերը չեն էլ փոխվել, ուստի Հրազդանի համայնքապետարանում զարմանում են, թե որտեղից է գոյացել ջրի հսկայական վարձը։

 
 
1/3635
bottom of page