top of page

Դանակահարված երիտասարդն էլ 2 հոգու էր դանակահարել

Nov 20, 2022
1 min read


Հունվարի 24-ին՝ ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ:


Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղեգնավան գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 20-ամյա երիտասարդը դանակահարել է 20 և 30 տարեկան երկու երիտասարդի:


Նույն օրը, ժամը 02.50-ին, նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժանմունք, ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և տվել խոստովանական բացատրություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է քննություն։

 
 
1/3638
bottom of page