top of page

Այս պահին թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ է արձակում Սոթքի ուղղությամբ

Nov 20, 2022
1 min read

Արդեն տևական ժամանակ է, ինչ թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ։ Այդ մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։


«Այս պահին Սոթքում եմ՝ գյուղապետարանի մոտ, կրակոցների ձայները լսվում են շատ ուժեղ», - ասաց Ավետյանը։


Հարցին՝ թշնամին այդ հատվածում զինտեխնիկա կուտակե՞լ է՝ Ավետյանը պատասխանեց.


«Ոչ միայն այս հատվածում, սահմանի ամբողջ երկայնքով, բոլոր հատվածներում էլ կուտակումներ կան»։


Համայնքապետի խոսքով արդեն մի քանի ժամ է թշնամին նույն ինտենսիվությամբ կրակում է։


Արմինե Նավոյան

1/3635
bottom of page