Քիչ առաջ թշնամին կրակում էր Այգեձորի դիրքերի ուղղությամբ
Nov 20, 2022
1 min read

MediaHub.am-ի՝ Տավուշում գտնվող աղբյուրների փոխանցմամբ՝ ժամը 13:00-ի սահմաններում թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Այգեձորին հարակից դիրքերի ուղղությամբ։
Կրակոցները թիրախային չեն եղել և դրանց հետևանքով տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էլ փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներից թշնամին մի քանի ուղղություններով կրակել էր Տավուշի մարզում հայկական դիրքերի վրա։
Արմինե Նավոյան




















