top of page

Ավտովթաից հետո վիճաբանել է, ապա հափշտակել դիմացի մեքենայի 54 հազար դոլարը ու դիմել փախուստի

Nov 20, 2022
1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:


Այդ ընթցաքում Nissan-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով Nissan-ով դիմել են փախուստի:


Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար:


Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու կողոպուտ կատարած երթադրյալ կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

1/3638
bottom of page