Աշոտ Երկաթի գրավը վճարելու հետ կապված խնդիր կա. փաստաբան

Ինչպես արդեն հայտնել ենք, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը հրապարակեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով վճիռը։ Դատարանի որոշմամբ՝ Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց 2 մլն դրամ գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։
Լրագրողների հետ զրույցում Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ տեխնիկական խնդիր կա գրավի վճարման հետ կապված։
«Մենք պետք է ներկայացնենք վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը, մենք կարող ենք օնլայն վճարում անել, բայց այս պարագայում անդորագիրը պարտադիր է ներկայացնել, իսկ Գորիս քաղաքում մի փոքր ավելի դժվար է այս ժամին նման վճարում անելը, խնդիրը շատ տեխնիկական է և մարզերում իրականում այս խնդիրը շատ լուրջ է, բայց չեմ կարծում, որ այս դարում նման տեխնիկական խնդրի պատճառով անձը անազատության մեջ կմնա, փորձում ենք կարգավորել», - ասաց Պողոսյանը»։




















