top of page

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. հսկայական ծառը պոկվել ու ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 24, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել և ընկել է երթևեկող 3 ավտոմեքենայի վրա։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։



Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Խաչատրյանն ու Դավիթ Մնացականյանը, ովքեր արդեն 30 րոպեից ավելի է սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի մեծն չինովնիկներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, որպեսզի ծառը հեռացնեն։ Իսկ այդ ընթացքում երթևեկությունը նշված փողոցում կաթվածահար է եղել։

1/3037
bottom of page