Էրդողանի պատասխան հարվածը․ Արման Աբովյան
Փաստորեն, խռովությունների հովանավորները որոշել են լիարժեք հրահրել քաղաքացիական պատերազմ Ղազախստանում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Ղազախստանում ահաբեկիչների խմբավորումները, որոնք շատ վաղուց գուրգուրվում և աճեցվում են թուրքերի հատուկ ծառայությունների կողմից («Թուրանական եղբայրություն» օպերացիա) հայտարարել են,որ այսուհետ Ղազախստանում գործելու է «Ղազախստանի ազատագրման ճակատ» ռազմական խմբավորումը ,որը իր առջև նպատակ է դրել զենքով կռվել ՀԱՊԿ ի խաղաղապահ զորամիավորումների և ներկայիս ղազախ իշխանությունների դեմ։
Փաստորեն, խռովությունների հովանավորները որոշել են լիարժեք հրահրել քաղաքացիական պատերազմ Ղազախստանում։
Անկասկած ՛ այս «հայտատարության» ետևում շատ հստակ երևում են թուրքերի «պանթուրանական» ականջները»,- գրել է Աբովյանը։