Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ. քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն
Փետրվարի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Մարմարաշեն գյուղերում, Գեղարքունիքի մարզի Սևան-Դդմաշեն, Շիրակի մարզի Ամասիա-Բյուրակն, Վարդաղբյուր-Մուսայելյան, Հովնունի-Մայիսյան, Աշոցք-Սեպասար, Թավշուտ-Աղվորիկ, Ամասիա-Ծաղկուտ, Սյունիքի մարզի Տաթև-Կապան և Աղվանի-Տաթև ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 38 ավտոմեքենա և 42 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: