top of page

«Փաշինյանի գործերը բարդ են»․ Տաթևիկ Վիրաբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի գործերը բարդ են՝ երկրի ներսում նրան ատում են, նրա ոչ մի խոսքի չեն հավատում՝ արդեն ոչ ֆեյքերի բանակն է օգնում, ոչ ադրբեջանական բենզինի մեջ լողանալը։


Նիկոլի և թիմի հույսն Էրդողանն ու Ալիևն են, որ կօգնեն իրենց դաշնակից Փաշինյանին մնա իշխանության՝ մի քանի օրով սահմանները կբացեն, որ ՔՊ-ն ժողովրդին ցույց տալու, ավելի շուտ խաբելու բան ունենա։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը ՀՀ քաղաքացիներին ոչինչ չի տալու՝ Թուրքիայից և Ադրբեջանից ապրանքներ են ներկրելու Նիկոլի սրտի օլիգարխներն ու այդ ապրանքները 3 անգամ թանկ վաճառեն հայ ժողովրդին։


Նիկոլը պետք է հեռանա, որ Հայաստանը փրկվելու շանս ստանա՝ Նիկոլի Իրական Հայաստանը՝ թուրքական մարզ Էրմենիստանն է»։

1/3132
bottom of page