««Բարենորոգում» բառով քողարկում են Եկեղեցին պառակտելու, թուլացնելու և զավթելու արշավը». Կարեն Վրթանեսյան
- Lilit

- 57m
- 1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլական նորլեզի հերթական գյուտն է «բարենորոգում» բառը, որով քողարկում են Եկեղեցին պառակտելու, թուլացնելու և ի վերջո այն զավթելու (իսկ ավելի հավանական է՝ այն քանդելու) արշավը։
Ամեն անգամ, երբ մենք օգտագործում ենք «Եկեղեցու բարենորոգում» ծայրահեղ մանիպուլյատիվ արտահայտությունը մենք ակամա լրացուցիչ լեգիտիմություն ենք տալիս Նիկոլի ապօրինի ու հակահայ գործողություններին։
Մի՛ օգտագործեք այդ «բարենորոգում» շփոթեցնող եզրը։ Եթե ուզում եք մեկ բառով ասել, օգտագործեք «չարաքանդում» բառը։ Կամ էլ ուղղակի ասեք «հակաեկեղեցական արշավ», դա էլ է ճշգրիտ կերպով բնութագրում երևույթը։
Զգոն եղեք, մի՛ խաբվեք Նիկոլի նորլեզին»:




















