top of page

«Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 19m
  • 1 min read

1999 թվականին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ի՞նչ է կատարվել իրականում, երբ հայտնի պատգամավորը, նախարարն ու սկսնակ լրագրողուհին առանձնացել են բնակարանում։

Ծանր մանկություն, հետտրավմատիկ սթրես, ու անպատասխան հարցեր, որոնք տանջում են բռնաբարությունից ծնված աղջկան։ Մոր առեղծվածային մահը, սկանդալային գիրքը, քաղաքական հայտնի դեմքերի անունները ստիպում եմ մտածել, որ մորը սպանել են։ Լրագրողական հետաքննություն, որ գերեզմանից դուրս է հանում բոլորի վախերը։

Լրագրող Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գրքի հերոսները հայտնվում են ճակատագրական տանն ու կանգնում ամենաբարդ հարցի առաջ։ 

Գրքի ժանրը հոգեբանական թրիլլեր է՝ դետեկտիվ տարրերով: Օրերս հեղինակը այն կհանձնի ընթերցողի դատին:

1/3132
bottom of page