Արցախում երկու ուղղություններով Ադրբեջանը կրակ է վարել․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Շուշիի և դրա մոտակայքում գտնվող Զառինբախ սարի հատվածում Ադրբեջանը կրակ է վարել։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Վնասներ, կորուստներ չկան, կրակն այս պահին դադարել է»,- ասաց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի Վերին Շորժայի, Սոթքի, Նորաբակի և այլ հատվածներում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքների, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։