top of page

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին

Nov 20, 2022
1 min read


Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին:Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:


ԱԺ նախագահը ներկայացրել է 2020թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը: Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել միջխորհրդարանական գործունեության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները:

 
 
1/3638
bottom of page