Փողոցով եկել ես իշխանության, հայ զինվոր ես ուղարկում ուրիշ երկրի ներքաղաքական կյանքը կայունացնելու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք չենք կարող կողմ լինել, որ Հայաստանը, այն էլ, երբ ստանձնել է այդ կառույցի նախագահությունը, խոչընդոտեր դրա գործունեությանը։ Բայց մենք չենք կարող կողմ լինել Ղազախստան զորախումբ ուղարկելուն՝ հաշվի առնելով Ղազախստանի անթաքույց պաշտոնական պահվածքը 44-օրյա պատերազմի ժամանակ և նաև դրանից հետո։
Հիշենք միայն Ղազախստանի նախագահ Տոկաևի շնորհավորանքը նոյեմբերի 9-ին՝ ուղղված Ալիևին, այսպես կոչված, «հաղթանակի օրվա առթիվ»։ Դու, որ փողոցով եկել ես իշխանության, հիմա հայ զինվոր ես ուղարկում մի երկրի ներքաղաքական կյանքը կայունացնելու համար, ինչպես հիմնավորում ես՝ Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այն դեպքում, երբ այդ երկրի ղեկավարը նոյեմբերի 9-ին Ալիևին շնորհավորում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ինքնիշխանություն ու պետականությունն ամրապնդելու համար»»։




















