top of page

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի հավանությունը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է. Պեսկով

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 24, 2024
  • 1 min read

ree

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի գործողությունները, որը քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման օգտին՝ դա անվանելով Թուրքիայի ինքնիշխան որոշում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դա Թուրքիայի խորհրդարանի որոշումն է, Թուրքիան, այնուամենայնիվ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դա միանգամայն ակնհայտ փաստ է, եւ ունի իր պարտավորությունները, իր բանակցային գործընթացները դաշնակիցների հետ, այ դա Թուրքիայի ինքնիշխան որոշումն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

1/3037
bottom of page