top of page

Կրեմլ. Թրամփի վրա հարձակումը հրահրել է նրա շուրջ ստեղծված մթնոլորտը

Jul 14, 2024
1 min read

ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ Թրամփի դեմ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ գործող իշխանության կողմից։

«Սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան», - հավելել է նա:

1/3638
bottom of page