top of page

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին. Պեսկով

1 minute ago
1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ամսաթվերը և այլ մանրամասներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցվել էր։ Մանրամասների մասին մենք կհայտարարենք լրացուցիչ», - ասել է նա։

Փաշինյանն ավելի վաղ խոսել էր դեկտեմբերին Ռուսաստան այցելելու մտադրության մասին, ընդ որում՝ երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։

1/3767
bottom of page