Ատրճանակներ, նռնակ և զինամթերք․ լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում
8 minutes ago
1 min read

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է զենք-զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են երկու մարտական և մեկ ազդանշանային ատրճանակ, պայթուցիչով մեկ նռնակ և տարատեսակ փամփուշտներ։
Երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։




















