top of page

Ձերբակալվել է թուրքական հայտնի սերիալի աստղը և ևս 35 անձ

2 minutes ago
1 min read

Թուրքիայի ոստիկանությունը թմրանյութերի դեմ պայքարի հերթական ռեյդի շրջանակներում ձերբակալել է զգալի թվով հայտնիների, այդ թվում՝ «Великолепный век» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհի Դենիզ Չաքիրին, հաղորդում է «Ենի Շաֆակ» թերթը։



«Ոստիկանությունը Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից մարմնավաճառության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների հետաքննության շրջանակներում անցկացնում է ևս մեկ լայնածավալ գործողություն։ Ձերբակալվել են դերասանուհի Դենիզ Չաքիրը, երգիչ Օզջան Դենիզը և ռեժիսոր Ջեմ Քարջըն», - հաղորդում է թերթը։ Թերթի տվյալներով՝ ձերբակալման օրդեր է տրվել 35 անձի համար։




44-ամյա Չաքիրը «Великолепный век» հեռուստասերիալում խաղացել է Շահ Սուլթանի դերը։

bottom of page