top of page

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել

16 minutes ago
1 min read

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն, ըստ մեղադրանքի, անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։ Այս մասին հայտնում է 24News-ը՝ հղում անելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին։



Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանին՝ Տոնոյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման հարցում օժանդակելու համար։



Տոնոյանի և Յոլչյանի նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։




Քրեական գործը նոյեմբերի 24-ին ստացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Արամ Գրիգորյանին։




Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2022 թվականից անցնում է նաև մեկ այլ քրեական վարույթով։

1/3767
bottom of page