top of page

ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին հանել ԵԱՀԿ-ից



ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Գիլմորը Foreign Policy-ի իր հոդվածում կոչ է արել հանել Ռուսաստանին և Բելառուսին ԵԱՀԿ֊ից՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հակառակ դեպքում, նրա կարծիքով, Վաշինգտոնը պետք է դադարեցնի ԵԱՀԿ-ի ֆինանսավորումը։

«Պետք է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին հանելու բոլոր միջազգային կազմակերպություններից՝ սկսած ԵԱՀԿ-ից: ԵԱՀԿ-ն աջակցում է Հելսինկյան համաձայնագրի սկզբունքներին, այդ թվում՝ այն սկզբունքին, որով ոչ մի երկիր չի հարձակվի մյուսի վրա՝ ճանաչված սահմաններից դուրս»,- ասվում է Գիլմորի հոդվածում։


Գիլմուրը նաև պնդում է, որ «ավանդաբար չեզոք» Շվեդիան և Ֆինլանդիան այժմ գիտակցում են, որ իրենց սպառնում է «ենթարկվել մեկ այլ պետության»: «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ագրեսիվ կերպով հավաքագրի այս երկու երկրներին՝ ստիպելով ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը։

1/2102
bottom of page