Թուրքիան ԲՐԻԿՍ-ի գործընկեր դառնալու առաջարկ է ստացել
- Lilit

- Nov 13, 2024
- 1 min read

Թուրքիան ԲՐԻԿՍ-ի գործընկեր դառնալու առաջարկ է ստացել, տեղեկացրել է հանրապետության առեւտրի նախարար Օմեր Բոլաթը tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։
«Թուրքիային առաջարկել են դառնալ ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկիր, դա անցումային գործընթաց է»,- ասել է նա։
Բոլաթը նշել է, որ միավորմանն անդամակցությունը հանրապետությանը զգալի օգուտ կբերի, քանի որ թույլ կտա համագործակցել բոլոր կարեւոր համաշխարհային հարթակների հետ։




















