top of page

Ողբերգական ավտովթար՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին. բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը. կա 1 զոհ

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Kamaz» մակնիշի բեռնատար ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի ուղևորը տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 2 հոգու ժամանած շտապօգնության բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ովքեր հրաժարվում են հիվանդանոց մեկնելուց, սակայն 1 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղանակն անբարենպաստ է, տեղում է ուժեղ ձյուն, և ամբողջ ճանապարհը ձյունապատ է։

1/3126
bottom of page