Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավար
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց շուկայի տեսչական վորահսկողության մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ՝ կիրառվում է հետևյալ մեթոդը, թերլիցքավորում իրականացրած սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները 1 ամիս ժամկետով:
Սա քաղաքացիների տեղեկացված լինելու համար է, քաղաքացին պետք է իմանա, որ տվյալ տնտեսվարողը անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել:




















