ԱԺ-ն ընդունել է ԸՕ-ում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որն ըստ ընդդիմության՝ դիտորդական դաշտը վերահսկելի դարձնելու համար է
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը
Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:
Նշենք, որ ընդդիմությունը բոյկոտել էր արտահերթ նիստը և լքել դահլիճը: Նրանց պնդմամբ՝ օրենքի նպատակն է վերահսկելի դարձնել դիտորդությունը։




















