Իմ բոլոր սխալները մարդկային են. ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող. Միքայել Մինասյան
- Lilit

- 12 minutes ago
- 3 min read

Իմ բոլոր սխալները մարդկային են. ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Նիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք
2020-ի ամռանը, երբ բոլորը(դ) տոնում էին(ք) «հուլիսյան հերոսամարտի հաղթանակը», իսկ հեղափոխական էյֆորիան իր բարձրակետին էր, ես փորձում էի բացել հայերի աչքերը՝ ինձ համար ոչ կոմֆորտ ու շատ խորթ ձևաչափով: Խոհանոցի ֆորմատը պատաբար չէր ընտրվել՝ կարիք կար մաքսիմալ շատ մարդկանց ուշադրությունն ու հայացքն ուղղել սպասվող աղետին, խոսել մարդկանց հետ: Դժվար էր դա անել, բայց ամեն մեկն ինքն է ընտրում իր ճանապարհը:
Նիկոլականները սկսեցին ֆիքսվել «կուխնյայի վրա», քոչարյանականները՝ մատի փաթաթան դարձրեցին միայն մի դրվագը՝ կոնտեքստից կտրելով ու դավադրության տեսություններ հորինելով՝ ընդհուպ մեղադրելով, թե թերթի տպաքանակի մի մասն առնելով ես եմ ֆինասնավորել հեղափոխությունը։ Մեղադրողները նրանք են, ովքեր նիկոլի կողքին կանգած հետույքները պատռելով փողոց էին փակում։ Այդ նույն մարդիկ հիմա նույն էնտուզիազմով «նիկոլին բերողներ» են փնտրում։ Ձեր կենսագրությանը նայեք՝ Նիկոլ ու հեղափոխություն ծնողներին ու սնողներին սեփական շարքերում գտնելու համար։
2020 թ. ես խոսել եմ ամեն ինչի մասին, խոսել եմ փաստերով՝ Հորդանանից շուկայականից տասնապատիկ թանկ գնված հնամաշ ՕՍԱ-ԱԿ-ների, առանց հրթիռ ՍՈւ-երի մասին, որոնք հեղափոխականները ներկայացնում էին որպես «80-ականների զենքի ամոթալի էջը» փակելու ապացույց: Ես փորձում էի զգուշացնել հեղափոխական էյֆորիայի մեջ հայտնված ժողովրդին, որ այդ գործարքները բլեֆ են և արժենալու են հազարավոր կյանքեր, քանի որ Արցախն արդեն հռչակվել էր «Հայաստան և վերջ», բանակցությունները տապալված էին, իսկ հետհաշվարկը՝ սկսված:
2020թ. անցել է վեց տարի: Այս տարիների ընթացքում մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել ողբերգական և արյունալի իրադարձություններ՝
· Պարտություն դավաճանված պատերազմում
· Արցախի վերջնական հանձնում
· Արցախյան հազարամյա քաղաքակրության անկում
· Գորիսի միջպետական ճանապարհի հանձնում
· Ջերմուկի և Սյունիքի բարձունքների օկուպացիա
· Տավուշի գյուղերի հանձնում
Շարքը շարունակելի է…
Մեծ ողբերգությունների արանքում, «կրելու» խոստումով 2021թ. լեգիտիմացվեց և վերարտադրվեց Նիկոլն ու նիկոլիզմը, որը վերջնականապես փակեց Ղարաբաղի հարցը։ Քաղաքական դաշտը բաժանվեց քոչարյանականների ու նիկոլականների, և այդ բաժանման պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը «ապաքաղաքականացավ», որպեսզի վատի ու վատագույնի միջև ընտրություն չկատարի: Այս բաժանման բենեֆիցիարները երկու հոգի են. մեկը հայ ժողովրդին համոզեց, թե ինչ էլ լինի ինքն իրեն պարտված չի համարելու, մյուսն էլ «չկրելուց» հետո հայտարարեց, թե «պրիզը մեկը չէ, պարտվել են նրանք, ովքեր ԱԺ չեն անցել»: Հետո, ըստ էության, կորավ՝ խրախուսելով ու ֆինանսավորելով Հայաստանում ու Ռուսաստանում ապրող վարձկաններին մեղավորների ագրեսիվ փնտրուքների մեջ թաքցնել իր մեղքը, ավելի ճիշտ՝ անկարողությունը։
Խորհրդարանում խոսում են ամեն ինչից, թեժ քննարկումներ են անում, իրար քաշքշում, միասին գործուղումների գնում, եվրոպաներում զվարճանում, պրեմիաներ մեջմեջ անում՝ անլրջացնելով ամեն ինչ։ Արդեն չեն էլ խոսում Արցախի, արցախահայերի, Բաքվի գերիների, գոյաբանական մարտահրավերների մասին։ Այդ ամենի մասին լռում են։
Փոխարենը նիկոլականներն ու քոչարյանականները, նրանց պրոքսիները իրար հերթ չտալով տիրաժավորում են 6 տարվա հնության և կոնտեքստից հանված մի դրվագ՝ ձևախեղելով, մանիպուլացնելով և ստելով, թե իբր ես ծրար եմ տվել Նիկոլին, իբր ֆինանսավորել եմ նրա «թիմին», ինչ-որ թվեր են հորինում ու հրճվում:
Կրկնում եմ այն ինչ ասել եմ՝ ի տարբերություն ձեզ՝ նիկոլականներիդ ու քոչարյանականներիդ, ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, չեմ թաքնվում բառերի հետևում ու չեմ մանիպուլացնում: Ի տարբերություն ձեզ, ես սեփական սխալի մասին ինքնակամ խոսելու կամք ու համարձակություն ունեմ: Իմ բոլոր սխալները մարդկային են: Ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող, ինքնամոռաց չեմ փորձել օգտվել հեղափոխությունից, իսկ վերջում չեմ լեգիտիմացրել կապիտուլյացիան և Արցախը հանձնողին (առաջին երեքը գիտակցաբար, վերջին երկուսը՝ անկարողությունից):
Ես չեմ համարում, որ լեգիտիմացրել են, որովհետև այդպիսին է եղել պլանը: Ես դավադրության տեսություններին չեմ հավատում: Իրավիճակն ավելի պարզ է ու տխուր՝ այդ մարդիկ այլ բանի ընդունակ չեն: Խիզախություն չունեն ընդունելու իրականությունն ու դուրս գալու..
Ես պարզապես ֆիքսում եմ, որ Քոչարյանի թիմն ու անմեղսունակ խորհրդատուները (չշփոթել պատգամավորների հետ), նիկոլականների հետ ձեռք ձեռքի տված արհեստական օրակարգերով, մանիպուլյացիաներով ու ստերով 2021 թվականից երկիրը շարունակաբար ճակատագրում են նորանոր աղետների:
Ֆիքսում եմ ու անցնում առաջ՝ հետևելով, թե ոնց են նույն երգը երգելով կանգնում հին ու հարազատ փոցխին:
Հեռու խաղացեք»,-գրել է Միքայել Մինասյանը՝ հրապարակելով լուսանկար:





















