top of page

«Ժողովրդավարական երկրներն են արձագանքում ՀՀ-ի կոչին». Ֆրանսիայի դեսպանը՝ հայ-հնդկական ռազմական համագործակցության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 24, 2024
  • 1 min read

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Հայաստանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալուն:

«Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», - X-ի միկրոբլոգում գրել է նա:

Նշենք, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը:

Հնդկական IADN լրատվականի տարածած հաղորդագրության համաձայն` Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնման ընդհանուր ծավալը 2024-2025 թվականների ֆինանսական տարում հասել է 600 միլիոն դոլարի:

1/3132
bottom of page