top of page

Ծառուկյանը Ռուֆիին նոկաուտի ենթարկեց առաջին ռաունդում

6 hours ago
1 min read

Հայազգի UFC մարտիկ Արման Ծառուկյանը սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։



Մենամարտն ավարտվել է արդեն առաջին ռաունդում։ Ռաունդի ավարտից ընդամենը չորս վայրկյան առաջ Ծառուկյանը երկու ուժեղ արմունկի հարված է հասցրել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը։



Հաղթանակից հետո Ծառուկյանը հայտարարել է, որ իրեն վառ հաղթանակ էր անհրաժեշտ չեմպիոնական մենամարտի հնարավորություն ստանալու համար։



29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին։ Խառը մենամարտերում նա անցկացրել է 27 հանդիպում՝ գրանցելով 24 հաղթանակ և կրելով 3 պարտություն։

1/3629
bottom of page