Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Մելինե Խ.-ի վարած «BMW» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Սոկրատ Ի.-ի վարած «Mitsubishi Chariot» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Օհան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին և ճանապարհային նշաններին, կոտրել դրանք ու շպրտել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։




















