top of page

Եվրոպայում վախենում են Ռուսաստանի դիվերսիաներից և կիբերհարձակումներից

6 hours ago
1 min read

Եվրոպական երկրների ղեկավարները մտավախություն ունեն, որ Ռուսաստանում ընտրություններից հետո Մոսկվան կարող է կտրուկ ակտիվացնել հիբրիդային գործողությունները Եվրոպայի դեմ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։



Պարբերականի փոխանցմամբ՝ եվրոպական անվտանգության կառույցներում մտահոգություն կա, որ Ուկրաինայի դեմ գործողությունները կարող են վերածվել ՆԱՏՕ-ի տարածքի դեմ ավելի բաց արշավի։



Խոսքը հնարավոր դիվերսիաների, կիբերհարձակումների, տարբեր սադրանքների և ՆԱՏՕ-ի սահմանների անմիջական հարևանությամբ գործողությունների մասին է։ Աղբյուրների գնահատմամբ՝ նման քայլերով Մոսկվան կարող է փորձել ստուգել, թե ինչպես կարձագանքի Հյուսիսատլանտյան դաշինքը։



Այս մտահոգությունների ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել երկրի կարևոր ենթակառուցվածքներն ու պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները հնարավոր դիվերսիաներից պաշտպանելու համար։



Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ավելի վաղ զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է փորձել հարվածներ հասցնել Ուկրաինային աջակցող երկրներին՝ դրանք ներկայացնելով որպես «պատահական միջադեպեր» և այդ կերպ ստուգելով ՆԱՏՕ-ի միասնականությունը։



The Telegraph-ի փոխանցմամբ՝ արևմտյան հետախուզական ծառայությունները հետևում են նաև Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակի հնարավոր ավելացման նախապատրաստական քայլերին։ Միաժամանակ մոտ 300 հազար մարդու ընդգրկմամբ լայնածավալ բաց մոբիլիզացիան այս պահին քիչ հավանական է գնահատվում։

1/3629
bottom of page